Սուլթանմահմուդ Թորայգիրով
Սուլթանմահմուդ Թորայգիրով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1893 |
Ծննդավայր | Կոկչետավ, Աքմոլայի մարզ |
Վախճանվել է | մայիսի 21, 1920 (26 տարեկան) |
Վախճանի վայր | Պավլոդարի մարզ |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա և գրող |
Լեզու | ղազախերեն |
Քաղաքացիություն | Ղազախստան |
Կրթություն | Räsüliä? |
Սուլթանմահմուդ Թորայգիրով Վիքիքաղվածքում | |
Sultanmahmut Toraygirov Վիքիպահեստում |
Սուլթանմահմուդ Թորայգիրով (ղազ.՝ Сұлтанмахмұт Торайғыров, հոկտեմբերի 29, 1893, Կոկչետավ, Աքմոլայի մարզ - մայիսի 21, 1920, Պավլոդարի մարզ), ղազախ բանաստեղծ, վիպագիր, հրապարակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլթանմահմուդ Թորայգիրովը ծնվել է Պավլոդարի մարզի Բայանաուլ գյուղում, անասնապահի ընտանիքում։ Մեկ տարեկան է եղել, երբ մայրը մահացել է։ 1908-1910 թվականներին սովորել է մեդրեսեում։ 1912 թվականին մեկնել է Տրոիցկ, ընդունվել է իսլամական հոգևոր դպրոց, ուսումնասիրել գիտական առարկաներ, յուրացրել ռուսերեն, կարդացել է Լերմոնտովի, Պուշկինի, Կռիլովի ստեղծագործություններից։ 1913 թվականի հուլիսին հիվանդության պատճառով ուսումը կիսատ է թողել և հեռացել է աուլ, որտեղ դասավանդել է երեխաներին։ 1913 թվականին աշխատել է «Այկապ» ղազախական առաջին ամսագրում, եղել է խմբագրության քարտուղարը։
Նրա առաջին էսսեները տպագրվել են «Այկապում»։ Միջոցների բացակայության պատճառով չի իրականացրել սեփական թերթ հիմնելու իր ցանկությունը։ Բանաստեղծություններ գրել է 1910 թվականից։ Իր ստեղծագործություններում արտացոլել է ղազախական պրոլետարիատի ծանր ու դժվարին կյանքը[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կյանքը մոլորություններում» (ղազ.՝ АДАСҚАН ӨМІР), 1923[2]
- «Աղքատը» (ղազ.՝ КЕДЕЙ), 1922[3]
- «Գեղեցկուհի Կամար» (ղազ.՝ ҚАМАР СҰЛУ), 1933[4]
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազախ գրող Դիխան Աբիլևը Թորայգիրովի մասին գրել է եռագրություն («Բանաստեղծի երազանքը», 1965, «Երազանքի ճանապարհ», 1969 թվական, «Բայանաուլի ստորոտին», 1975 թվական)
- Պավլոդարի պետական համալսարանը կոչվել է Թորայգիրովի անունով
- Պավլոդարում Թորայգիրովի անունը կրող փողոցում տեղադրվել է նրա հուշարձանը (հեղինակ` Եսկեն Սերգեբաև)
- Թորայգիրովի անունով փողոցներ են կոչվել Պավլոդարում, Ալմա Աթայում, Աստանայում և Ղազախստանի այլ քաղաքներում
- Բայանաուլի մարզի Պավլոդարի շրջանում Թորայգիրովի անունով է կոչվել լիճ և բնակավայր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղազախ բանաստեղծներ, Հայաստան հրատարակչություն, Երևան 1968
- ↑ «АДАСҚАН ӨМІР». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «КЕДЕЙ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ СҰЛУ(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուլթանմահմուդ Թորայգիրով Արխիվացված 2016-04-01 Wayback Machine
- Սուլթանմահմուդ Թորայգիրովի կենսագրությունը ռուսերեն Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթանմահմուդ Թորայգիրով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթանմահմուդ Թորայգիրով» հոդվածին։ |